Օրգանիզմ և միջավայր

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը.

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:
Օրինակ
Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։
Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու  լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը: 

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:
Օրինակ
Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ
Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։
Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):Ինչպես տեսանք, էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ, որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում։ Շնաձկներն ապրում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։ Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ:Էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին 20-րդ դարում:Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:
Երկրագնդի ամենամեծ էկոլոգիական համակարգը կենսոլորտն է:

Շրջակա միջավայրի գործոնները.

Շրջակա միջավայրի գործոնները

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։

Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ:

Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝

1. անկենդան գործոններ

2. կենսական գործոններ

3. մարդածին գործոններ

Բնության անկենդան գործոններ: Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:Դիտարկենք դրանցից կարևորագույների դերն ու նշանակությունը օրգանիզմների կյանքում:
1. Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:
Արդյունքում`
· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում,
· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,
· անջատվում է թթվածին:
Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.
· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը,
. չվող թռչունների երամներ կազմելը,
· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:
2. Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև 16 մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։
3. Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն:Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.
Օրինակ
Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։
Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.
Օրինակ
Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։
Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:
Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:
Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`
Միակողմանի օգտակար կապ — փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:
Փոխադարձ օգտակար կապ — օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:
Գիշատչություն — /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:
Մակաբուծություն — այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:
Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:
Էկոլոգիական համակարգերում փոխադարձ կապի դրսևորում է օրգանիզմների սնուցումը մեկը մյուսով:
Ինչպես հիշում եք, բուսակեր օրգանիզմները սնվում են ավտոտրոֆ բույսերով: Իրենց հերթին, բուսակերները սնունդ են հանդիսանում կենդանակերների և ամենակերների համար: Կենդանակերներն էլ, իրենց հերթին, կարող են սնունդ դառնալ այլ գիշատիչների և ամենակերների համար:
Սննդառության աստիճանակարգային փոխառնչությունը օրգանիզմների միջև կոչվում է սննդային շղթա:
Սննդային շղթայում սննդանյութերի հետ միասին մեկ օրգանիզմից մյուսին է անցնում նաև էներգիան, որն անհրաժեշտ է կենսագործունեության պահպանման համար:
Սննդային շղթայի օրինակներ են`
1Կարճ սննդային շղթա. խոտաբույս — մուկ — աղվես:
2Երկար սննդային շղթա. խոտաբույս — ծղրիդ — մողես — արծիվ:
Բնական համակեցությունները և դրանց պահպնումը

Ինչպես արդեն նկատեցինք, բնության մեջ կենդանի օրգանիզմները գոյություն ունեն միմյանց հետ սերտ կապերի մեջ: Գոյության նույն բնակավայրում ապրող օրգանիզմները ստեղծում են կայուն խմբավորումներ, որոնք կոչվում են համակեցություններ:
Համակեցությունները լինում են.

Բնական — բնության կողմից հավասարակշռված համակեցություններ:
Արհեստական — մարդու կողմից կառավարվող համակեցություններ` այգի, դաշտ, ֆերմա, ջերմոց, ձկնաբուծարան և այլն:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին.

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
  2. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
  3. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:
  4. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
  5. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
  6. Ի՞նչ կլինի, եթե գիշատչ կենդանիները վերանան Երկրի երեսից:
  7. Ինչու՞ ցամաքւմ ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում:
  8. Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:
  9. Թվե՛ք էկոհամակարգի երեք հիմնակա բաղադրիչները:

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։ Ջերմաստիչանը բնութագրում է մարմնի տաքցման աստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։ Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Էլեկտրական,էլեկտրոնային,հեղուկային,օպտիկական։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։Նախ առաջինը մենք պիտի շատ զգույշ լինենք որ մետաղական հեղուկն մեզ չվնասի։Երկրորդ մենք պիտի ջերմաչափը տափահարենք բայց զգույժ որ հանկարծ չնկնի չջարթվի հետո դնում էնք տեվի տակ և սպասում էնք երբ ծնգա,եթե հեղուկային է ուրեմ պիտի մի քանի րոպե սպասենք և հետո հանենք և տեսնենք ինչքան է մեր ջերմությունը։
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: խտացում,պնդացում,գոլորշիացում,հալում,եռում,
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:Հալումը-երբ սարույցը պինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակի։Պնդացում-երբ ջուրը հեղուկ վիչակից անցնում պինդ վիճակի։
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան : 100-դա եռման ջրի աստիճանն է։
  8. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:Գոլորշացման ժամանակ նյութը հեղուկ վիճակից փոխվում է գազային իսկ խտացման ժամանակ հակարակը գազային վիճակից հեղուկ
  9. Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը.Արեգակը
  10. Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի: բենզին,կրակ,նաֆտ
  11. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված: երբ որ մարմիներ իրար հետ էն շփվում
  12. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում։ Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր՝ դրական (+) և բացասական (-)։
  13. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:
  14. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:
  15. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ իսկ որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։
  16. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:Շանթարգելը դա մետաղյա ձող է որով ամրացվում էն շենքերը:Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շաթարգելի միջով անցնում են հողի մեջ և շինությունը մնում է անվնաս:
  17. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:Եթե կայծակի ժամանակ հայտնվել էք բաց տարածքում,պետք է հեռու մնալ մետաղյա առարկաներից և ծառերից:Չի կարելի պառկել գետնին,չի կարելի կանգնել նույն տեղում և չի կարելի պախկվել ծառի հետևում
  18. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
  19. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
  20. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:
  21. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։ Նորմալ աչքի համամար լավագույն տեսողությունը հառավորության դա 25սմ
  22. .Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։ Եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ, բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, ապակենման մարմին:
  23. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
  24. Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
  25. Ի՞նչ է բջիջը։ Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավորն է, և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:
  26. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
  27. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
  28. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
  29. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
  30. Ի՞նչ է հյուսվածքը։
  31. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։
  32. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
  33. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Տարեկան հաշվետվություն բնագիտությունից

սեպտեմբեր-Ի՞նչ է միկրոկանաչը:,Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ,Քիմիական ռեակցիաներ։Դրանց ընթանալու պայմանները,Քայքայման և միացման ռեակցիաներ.Սեպտեմբերի 18֊22,

հոկտեմբեր-Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.Հոկտեմբերի 2-6,Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:Հոկտեմբերի 9-13,Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,Մեխանիկական շարժում,արագություն,

նոյեմբեր-Մարմինների փոխազդեցությունը, ուժ,Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 13-17.,Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:Նոյեմբերի 20-24.,

դեկտեմբեր-Մեխանիկական աշխատանք և էներգիա,Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ:Էներգիան և կենդանի օրգանիզմները,Ամփոփիչ աշխատանք,

հունվար-Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան.հունվարի 28-փետրվարի 2,

փետրվար-Ջերմային երևույթների բազմազանությունը,Ջերմային էներգիայի աղբյուրներըՄարմինների էլեկտրականացում,Ամփոփիչ աշխատանք,

մարտ-Էլեկտրական հոսանք,Կայծակ,

ապրիլ-Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։,Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան,Ամփոփիչ աշխատանք

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն :Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
Լույսի բեկմամբ են բացատրվում բնության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներ:
Օրինակ
Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա,կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Օրինակ

Լույսի բեկմամբ է պայմանավորված նաև օդատեսիլ (միրաժ) կոչվող երևույթը: Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են լճեր, ծովի ափերից օդում դիտում են նավերի պատկերներ: Դրանք իրականում կեղծ պատկերներ են: Նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում ծառի կեղծ պատկերն անապատում: Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ: Վերջինիս թվում է, թե ծառի տակ ջրային մակերևույթ է: Իրականում դա երկնքի արտացոլումն է:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:

lens-a2.gif

Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:

Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

lens-b2.gif

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:
    Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից: Դա երբ լույսը ուրիշ կողմ է լույս տալիս:
  2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից
    Ա )Լույսն օդից  ջրի կամ ապակու մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը փոքր է անկման անկյունից ։
    Բ)Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից :
  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ։
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
    Ոսպնյակներ կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիներեն։
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
    Լինում են 2 տեսակի հավաքող և ցրող։
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: 

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

1368638575_1201826578.gif

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

Օրինակ

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։

Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ 

images (12).png

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Ծիածան

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժիշատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

image_862505151154407774174.gif
90051907_4497432_87740694_1338392137_raduga.gif

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

    Անթափանց մարմինների գույնը կախված է, թե որ գույներն է նա կլանում, իսկ որոնք ոչ։
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
    Կենդանիները ունեն տարբեր աչքերի կառուցվածք։
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։
    կարմիր-կանգ առնել
    դեղին-պատրաստվի
    կանաչ-շարժվի
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
    կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։
  6. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝
  7. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

    Անթափանց մարմինները կլանում են իրենց վրա ընկած լույսի սպեկտրի, բոլոր գույները և անդրադարձնում միայն մեկը։ Որ գույնը անդրադարձնում են այնդ գույն ել ունենում են։
  8. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։
    Թափանցիկ մարմիների գույնը պայմանավորված է նրաց միջով անցող ճառագայթների գույնով։
  9. Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։
    Գույներով կենդանիները կարողանում են իրենց թշնամիներից թաքնվել, կարողանում են բռնել իրենց որսին և այլն։

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ իսկ որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:Շանթարգելը դա մետաղյա ձող է որով ամրացվում էն շենքերը:
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:Եթե կայծակի ժամանակ հայտնվել էք բաց տարածքում,պետք է հեռու մնալ մետաղյա առարկաներից և ծառերից:Չի կարելի պառկել գետնին,չի կարելի կանգնել նույն տեղում և չի կարելի պախկվել ծառի հետևում
  4. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
  5. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
  6. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
  7. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները: Մագնիսների օգտագործմանբնագավառը բավականին շատ է:
  8. .Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ 
  9. Ի՞նչ է ոսպնյակը: Ոսպնյակ է դա թափանցիկ ապակե մարմին է:
  10. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ: F կետ:
  11. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։ Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։ 
  12. Նշի՛ր հայելիների տեսակները:Հայլիները լինում երեք տասակի ոռուցիկ,հարթ և գոգնավոր:
  13. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
  14. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։ Նորմալ աչքի համամար լավագույն տեսողությունը հառավորության դա 25սմ
  15. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։ Եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ, բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, ապակենման մարմին:

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը: 

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ուշադրություն

Աչքն  ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Ուշադրություն

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png

Դասարանական աշխատանք

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։25 սմ

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ, բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողության նյարդ, ապակենման մարմին։

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։ 4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Էլեկտրական հոսանք,Կայծակ

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով  էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական «+» և բացասական «–»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «–» բևեռը սարքի «–» բևեռին:

Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

Օրինակ

Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:

Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:
  2. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 

Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Ինչպես պաշտպանվել կայծակից

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիչանը բնութագրում է մարմնի տաքցման աստիճանը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

  1. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

Էլեկտրական,էլեկտրոնային,հեղուկային,օպտիկական։

  1. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Նախ առաջինը մենք պիտի շատ զգույշ լինենք որ մետաղական հեղուկն մեզ չվնասի։Երկրորդ մենք պիտի ջերմաչափը տափահարենք բայց զգույժ որ հանկարծ չնկնի չջարթվի հետո դնում էնք տեվի տակ և սպասում էնք երբ ծնգա,եթե հեղուկային է ուրեմ պիտի մի քանի րոպե սպասենք և հետո հանենք և տեսնենք ինչքան է մեր ջերմությունը։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալումը-երբ սարույցը պինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակի։

Պնդացում-երբ ջուրը հեղուկ վիչակից անցնում պինդ վիճակի։

  1. Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:

100-դա եռման ջրի աստիճանն է։

  1. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Որովետև արեգակը մեզ լույս է տալիս,արեգակը բույսերին օգուտ է տալիս որ իրենք շուտ մեծանան։Եթե արեգակն չլիներ մենք չեինք ունենա լույս։

  1. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

Փայտը, տորֆը,նավթը, բենզինը և բնական գազը

  1. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:
  2. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :

Երբ որեվե մարմիները իրար հետ է շփվում։

  1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:

Երբ որեվե մարմիները իրար հետ շփվում էն նրանք էլեկտրականացվում էն։

Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Այսպիսով՝բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր: 
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացված է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք։
  2. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):