Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով բուժում էր հիվանդներին:Թշնամիներին հաշտեցնում էր։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա առավ ձեռքով սրինգը և սկսեց նվագել,գայլերը այդ սիրուն ձենը լսելով նստեցին գետնին և կարծես քարացան։

4. Վերնագրի՛ր տեքստը:

Սրինգի սիրուն ձայնը

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

աշխարհային,ճանապարհային։

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Նա-դերանուն

ամենաբարի-ածական

սրինգն-գոյական

քաղցր-ածական

մխիթարում էր-բայ

անտառի-գոյական

սթափվեց-բայ

կախարդական-ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Ով-Նա

Ինչ էր անում-մխիթարում էր

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Մարդը վերադառնում է։

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-Սփոփել։

Պսպղալ-Փայլել

Թշնամի-Hակառակորդ:

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

երկու հազար իննսունինը,երեսունյոթ,քառասունհինգ,յոթ հարյուր վաթսունյոթ,ութսունչորս;

Оставьте комментарий